Լսեք, հայկական ֆուտբոլը ողբերգական վիճակում է: Արդեն շա՜տ տևական ժամանակ:
Սա զուտ սպորտային խայտառակություն չի: Սա միայն սպորտային գործոններով պայմանավորված արդյունք չի: ՈՒ չկա որևէ արձագանք: Որևէ հետևանք:
ՀՖՖ ղեկավարությունը, ով գիտի, Նիկոլի նման հպարտանում է պարտությամբ ու խայտառակությամբ:
ՈՒ հիմա, օրինակ, ի՞նչ անի, իր զայրույթն ինչպե՞ս արտահայտի անգամ ամենակիրթ մարդը: Ի՞նչ բառերով արդեն 100-րդ անգամ ասի, որ ՀՖՖ ղեկավարությունը պիտի գնա:
Կամ ինչպե՞ս ձևակերպի միտքը. լա՜վ, էլ ի՞նչ լինի, որ ՀՖՖ ղեկավարությունն ինքնակամ հեռանա:
Նիկոլի քարոզիչները կարո՞ղ են այս խիստ ապաքաղաքական հարցին պատասխանել:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ